«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 մար 2023 13:45

Հանգամանքներ, որոնք թևեր են տալիս Ալիևին. Բաքուն արտահայտվում է նաև ՀՀ-ի նկատմամբ ծավալապաշտական վարքագծով

Քիչ  առաջ ՔՊ-ն մերժեց Լաչինի միջանցքի հետ կապված ԱԺ-ի հայտարարության նախագծի մեր տարբերակը, որով հրաժարվեց 2021թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։


«Սա նշանակում է, որ իրենք ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգի մեջ և Իհլամ Ալիևին նման գործողություններ անելու համար, բացի այն, որ իրենք չեն թաքցրել իրենց նկրտումներն Արցախի և Հայաստանի նկատմամբ, հիմք է հանդիսացել այն, որ Պրահայում տեղի է ունեցել համաձայնություն Փաշինյանի և Ալիևի միջև, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։ Երկրորդ հանգամանքն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները հերթական լարվածության, փչացման փուլն են ապրում, դա նույնպես թևեր է տալիս Ալիևին։ Երրորդ հանգամանքը, ի տարբերությունը Վրաստանի իշխանությունների, Հայաստանի իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ և Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ մեր երկիրը վերածել են մանրադրամի։ Այս երեք հիմնական հանգամանքներն են Ալիևին հնարավորություն տալիս դիմել ագրեսիվ, սադրիչ և հանցավոր գործողությունների։ Այն տեսակետը, որ եթե իրենք այս կարծիքին չեն կարող են միանալ այդ հայտարարությանը, մերժվում է, և իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքականության փոփոխություն, իսկ այդ փոփոխությունը ենթադրում է այլ իշխանություններ»,- ասաց նա։


Պատգամավորի խոսքոը՝ քաղաքական բոլոր գորողությունները, որոնք չեն հանգեցրել արդյունքի, ենթակա են վերանայման․
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն իր ահաբեկչական քայլերով ցանկանում է ամբողջությամբ կլանել Արցախը, հակադրվելու դեպքում սպառնալով ավելի կոշտ քայլեր իրականացնել։


«Պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի կարգավիճակին վերաբերվող ձևակերպումները և դիմել ագրեսիվ գործողությունների, որն արտահայտվում է նաև ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական վարքագծով։ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով բարձր դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Բերձորի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Սրանք հերթական անգամ ամացուցում են, որ Արցախը երբեք չի կարող լինեն Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է»,- ասաց նա։  




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր