Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

21 մար 2023 13:42

Հայաստանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը.նրանք դասեր չեն քաղել պատմությունից և չեն լսել մեր արտաքին գործերի նախարարության մարտի 19-ի պատասխան հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն դատապարտել և մերժել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունները, որոնք նա հնչեցրել էր նախօրեին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման և մամուլի ասուլիսի ժամանակ:
 
Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջըզադեն Միրզոյանի հայտարարությունները որակել է «սուտ և զրպարտիչ»։ Հաջըզադեն հերթական անգամ Հայաստանին մեղադրել է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելու՝ մասնավորապես «Ադրբեջանի ինքնիշխան տարածքից իր զորքերը դուրս չդերելու, նոր զինծառայողներ տեղափոխելու, ռազմական սադրանքներ իրականացնելու, ինչպես նաև Լաչինի ճանապարհը Ադրբեջանի բնական ռեսուրսներն արտահանելու և երկրի տարածքներն ականապատելու նպատակով օգտագործելու համար»։
 
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե, իբր «Հայաստանը, որը ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային էթնիկ զտումների քաղաքականություն և ցեղասպանություն է իրականացրել»։ Նրա խոսքով՝ երբ Հայաստան Ադրբեջանին մեղադրում է Լաչինի ճանապարհը փակելու, էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու մեջ, դա ոչ այլ ինչ է քան «հերթական սուտ, որը նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը»։
 
«Անընդունելի է, որ չնայած Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգը առաջ մղելու ջանքերին՝ Հայաստանն, այս գործընթացը ձախողելու նպատակով խաբում է միջազգային հանրությանը` փորձելով ստվեր գցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Լաչինի ճանապարհին անցկացրած օրինական բողոքի ակցիայի վրա, խուսափում է իր պարտավորություններից, այդ թվում՝ ինչպես տեսանք մարտի 20-ին, Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության գտնվելու ընթացքում պարբերաբար սադրանքների է դիմում»,- ասել է նա։
 
Այխան Հաջըզադեն հավելել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններում առկա են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Նրա համոզմամբ՝ այդ ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը դասեր չի քաղել պատմությունից և չի լսել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մարտի 19-ի պատասխան հայտարարությունը»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր