ՔՊ-ական պատգամավորն է խոստովանում՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության, քանի որ գործ ունենք շատ նենգ, մեծ հնարավորությունների տիրապետողների հետ

Դիտարկմանը, որ իշխանությունը խաղաղություն էր խոստանում, բայց հիմա հայտարարում է, որ այդ խաղաղությունը երաշխավորված չէ, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Այնպես չէ, որ մենք ցանկացանք խաղաղություն, մյուսները համաձայնեցին: Ադրբեջանցիներին այդ խաղաղությունը ձեռք չի տալիս: Մենք հիմա խաղաղության պայմանագիրն այնպես ենք մշակում, որ իր մեջ չպրունակի պատերազմ սկսելու վտանգներ: Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության, որովհետեւ գործ ունենք շատ նենգ, մեծ հնարավորությունների տիրապետող, թշնամաբար տրամադրված հարեւանի հետ:
Զուգահեռաբար, մենք գիտակցում ենք, որ պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը համարժեք բալանսավորված ուժային կառույց՝ բանակ ունենալն է, որով մենք հիմա զբաղված ենք»: