Հրդեհ՝ Օձուն գյուղում․ այրվել է տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր          Կապանում բախվել են «Nissan»-ը և բեռնատարը, ճանապարհը դարձել էր երկկողմանի փակ       Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 մար 2023 13:50

Սովորել հակառակորդի լեզուն, ինչի շնորհիվ ավելի պատրաստ կլինենք հնարավոր ռազմական բախումներին.ՀՀ-ում ադրբեջաներենի ուսուցման կենտրոնը իրականացնում է դրամահավաք

Հայաստանում ադրբեջաներեն լեզվի կենտրոնը իրականացնում է դրամահավաք՝ ուղղված կենտրոնի գործունեության շարունակականությանը և շահառուների ավելացմանը։


Դրամահավաքը անցկացվում է «Հայկական խաղաղություն» (Armenian Peace) հարթակում։ Դրամահավաքի արդյունքում ՀՀ ուժային կառույցների զինծառայողներ հնարավորություն կստանան ուսումնասիրել հակառակորդի լեզուն, ինչի շնորհիվ Հայաստանը ավելի պատրաստ կլինի հնարավոր ռազմական բախումներին։


Նվիրաբերություն կարող եք անել, ինչպես նաև արշավի մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղմամբ։


Կենտրոնը հիմնադրվել է դեռևս 2021 թվականին և վերջին երկու տարվա ընթացքում տվել է արդեն 50-ից ավել շրջանավարտ, որոնց մի մասն արդեն իսկ օգտագործում են իրենց գիտելիքներն ի շահ ՀՀ անվտանգության։ Կենտրոնում դասավանդումն իրականացվում է մասնագետների կողմից մշակված կրթական մոդուլի հիման վրա։ Մոդուլի տևողությունը 8 ամիս է։ Այն հաղթահարողները հասնում են ադրբեջաներենի B1 մակարդակի տիրապետմանը։ Կենտրոնի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև «Ֆեյսբուք»-ի էջում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր