Եթե մենք այս քայլը անենք, իսկ նրանք ընդառաջ քայլ չանեն, մենք մտնում ենք տուպիկ..Խոսքը հայկական գյուղերի մասին չէ          Իրենց վերապահված պարտավորությունները փորձում են քողարկել պատերազմական շանտաժի ներքո. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո ՀՀ-Ն բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում       VTB բանկի քարտապաններն այլևս չեն կարող օգտվել կենսաթոշակների հետվճարի համակարգից    

23 մար 2023 13:49

Այո, թեկնածուների մեջ Էրդողանին լուրջ մրցակից չկա, լավ պոպուլիստ է,հռետոր, փորձառու, բայց ով էլ լինի Թուրքիայի առաջնորդը, ՀՀ-ի նկատմամբ նրանց քաղաքականությունը չի փոխվելու

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. 


«Թուրքիայում ընտրությունները կարող են շատ անակնկալ ձևով ավարտվել։


Ինքս էլ համարում եմ, որ թեկնածուների մեջ Էրդողանին լուրջ մրցակից չկա։ Էրդողանը և' լավ պոպուլիստ է, լավ հռետոր, միաժամանակ փորձառու է և կարող է իրավիճակն իր օգտին ծառայեցնել։ Սա կարծում եմ ակնհայտ է։


Բայց Թուրքիան սովորական` պարզ պետություն չէ, այլ «խորքային պետություն»( deep state )  ունեցող, կառավարման որոշակի ավանդույթներ և սկզբունքներ ունեցող պետություն, որը թուրքական քաղաքականության վրա ունի անտեսանելի, բայց զգալի, եթե չասեմ որոշիչ ազդեցություն։


Հիմա` մինչև վերջերս պարզ էր, որ "Yeniden Refah" կուսակցության առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը միանալու էր Էրդողանի դաշինքին։ Սակայն ըստ կուսակցության փոխնախագահի, իրենք մինչև կիրակի տրամադրված էին, որ միանալու են Էրդողանի դաշինքին, սակայն կիրակի Ֆաթիհ Էրբաքանը հանդիպել է «ինչ-որ մարդկանց հետ», որից հետո ամեն ինչ փոխվել է։ Կուսակցության փոխնախագահը նաև նեղվում է, որ ինքը չի կարողացել պարզել, թե ում հետ է հանդիպել Էրբաքանը։


Մյուս հետաքրքիր դրվագը կապված է ձախակողմյան կուսակցությունների և քրդամետ HDP-ի հետ, որոնք վերջին պահին որոշել են միանալ «6 կուսակցությունների դաշինքին», պաշտպանելով Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը։


Հիրավի այս ընտրությունները բավականին ինտրիգային են լինելու։


Հ.Գ. Մեզ համար միևնույն է ով կլինի Թուրքիայի առաջնորդը, ով էլ լինի, Հայաստանի նկատմամբ նրանց քաղաքականությունը վստահաբար չի փոխվելու»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր