Արևմուտքի համար Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ          Փաշազադեն Հռոմի պապին է ներկայացրել ադրբեջանական հռետորաբանությունը՝ ՀԱՍԵ և Վեհափառ Տիրոջը խաղաղությանը իբր խոչընդոտ ճանաչելու առնչությամբ       Բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ    

23 մար 2023 14:30

Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ իրավիճակը երկրի ներսում կարող է վերածվել քաոսի

«Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն մեկ հանգամանք կամ պատճառ կարող է լինել, եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից, այսինքն՝ համաձայնի բոլոր այն առավելապաշտական մոտեցումներին, որը ներկայացրել է Ադրբեջանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով. «Այս պահին ինչ որ ներկայացնում է Ադրբեջանը, լուրջ հարված և կորուստ է ոչ միայն բուն Արցախին և Հայաստանին, այլև, կարծում եմ, լուրջ խնդիրներ է առաջացնելու նաև իշխանության համար երկրի ներսում, որովհետև այդ պահանջների ընդունումից հետո իրավիճակը երկրում կարող է, պարզապես, վերածվել քաոսի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր