Վենսը չի աջակցում Փաշինյանին, այլ աջակցում է նրան, ով կսպասարկի այն օրակարգը, որը ձեռնտու է ԱՄՆ-ին          ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրինագիծը       Արագածոտնի մարզում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի բեռնատարը, կա զnh    

23 մար 2023 15:32

Այդ նույն «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ, չի կարելի ասել, թե ֆանտաստիկ բան է

Ոչ բոլոր արտասահմանյան անօդաչու թռչող սարքերն են կատարյալ, խոսքն այդ թվում թուրքական «Բայրաքթար»-ի մասին է, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է rbc.ru-ն:


«Այդ նույն «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ։ Չի կարելի ասել, որ այն այդքան ֆանտաստիկ բան է»,- ասել է Մեդվեդևը։


rbc.ru-ն հավելում է, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք արտադրվում են թուրքական «Բայքար» մասնավոր ընկերության կողմից, մարտերի ընթացքում օգտագործվել են ուկրաինական բանակի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախորդ տարի բազմիցս հայտնել է դրանց ոչնչացման մասին։


Հիշեցնենք, որ այդ օդաչուներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում  ակտիվորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր