Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը          16 տարեկանները անձնագիր ստնալիս պարտադիր կվճարեն 1000 դրամ տուրքը. Արտոնությունը հանվեց       Վարչապետը պաշտոնը թողնելուց հետո կունենա գրասենյակ, որի աշխատակիցներին պետբյուջեից տարեկան կվճարվի մոտ 15 մլն դրամ աշխատավարձ    

25 մար 2023 10:03

2 ճանապարհ ունենք․Պատրաստվել երկարաժամկետ եւ կոշտ դիմադրության` կրակոցին կրակոցով պատասխանել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա արդեն Ստեփանակերտում է: Արցախից տեղեկացանք, որ նախագահը հավաքել է իր մերձավոր շրջապատին եւ ասել, որ իր հրաժարականի թեման առայժմ փակված է` առաջիկայում ընտրություններ չեն լինելու:
 
Նաեւ ասել է, որ պետք է պատրաստվել երկարաժամկետ եւ կոշտ դիմադրության` կրակոցին կրակոցով պատասխանել, դիվերսիայի փորձերը կանխել եւ դիվերսանտներին ոչնչացնել, վերականգնել Արցախի բնականոն կյանքը, գործարկել այլընտրանքային ճանապարհը եւ մեծով-փոքրով զինվել` պատրաստվելով առաջիկա պատերազմին: Ասել է, որ մեր առջեւ երկու ճանապարհ կա` կա՛մ հեռանալ Արցախից, կա՛մ կռվել, եւ եթե պետք է, զոհվել` պահպանելով մեր անկախությունը: Իսկ Ադրբեջանին ինտեգրվելու տարբերակը բացառված է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր