Ինտենսիվ անձրև, քամու ուժգնացում, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին          Կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր       Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները    

28 մար 2023 11:59

ԱՄՆ-ի ծխական դպրոցում տրանսգենդեր կինը սպանել է3 երեխա և 3 ուսուցիչ

ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքի ծխական դպրոցում հրաձգությունը, որտեղ սպանվել է երեք երեխա և երեք ուսուցիչ, կազմակերպել է տրանսգենդեր կինը, ով նախապես ծրագրել է հարձակումը, ասել է քաղաքի ոստիկանապետ Ջոն Դրեյքը։ Նա ակնարկել է, որ հետաքննությունը, որպես վարկածներից մեկը, մշակում է 28-ամյա Օդրի Հեյլի գենդերային ինքնության փոփոխության հետ կապված դրդապատճառները։


«Նա իրեն ճանաչում է որպես տրանսգենդեր», – ասել է Դրեյքը մամուլի ասուլիսում։


Հեյլին վերացրել են ոստիկանները, որոնք, ըստ Դրեյքի, դեպքի վայր են ժամանել 14 րոպե անց և անմիջապես վնասազերծել հանցագործին՝ զինված երկու ավտոմատ հրացանով և ատրճանակով։ Հրաձգության զոհ են դարձել երեք ինը տարեկան երեխաներ և դպրոցի երեք աշխատակիցներ, որոնք մոտ 60 տարեկան էին։


Դրեյքը պատմել է, որ ոստիկանությունը խուզարկել է Նեշվիլի տունը, որտեղ Հեյլին ապրում էր իր ծնողների հետ, և մանրամասն պլաններ են գտել դպրոցի համար, որտեղ ժամանակին հանցագործը սովորել է: Հետաքննությունը նաև ուսումնասիրում է նրա թողած գրառումները՝ հարձակման դրդապատճառները որոնելու համար, հավելել է նա։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ Հեյլին սոցիալական ցանցերում իրեն տղամարդ է ներկայացրել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր