Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

28 մար 2023 15:07

Ու դեռ մտածում եք, թե մեր պետականությունը զոհելու ենք ձեր միլիարդները պահելու համար, գործ տաս սեփական երկրի վրա՞.... Սաֆարյանը՝ Կարապետյանին

«Ինչ աստիճանի թքած ունենաս սեփական ժողովրդի՝ ռեգիոնալ հանցագործների պատերազմական հանցագործություններից պաշտպանվածության ու պաշտպանվելու բնական մտադրությունների վրա, որ բացահայտ ստես, թե Հռոմի ստատուտը կապված է Վլադիմիր Վլադիմիրիչի ձերբակալության հետ, դա ներկայացնես, թե իբր Հայաստանը դա անում է Պուտինի դեմ Արևմուտքի պայքարին աջակցելու համար»:


Անդրադառնալով Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարցազրույցին՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ այդ ամենն ասվել է՝ անտեսելով, որ «Հայաստանը այս գործընթացը սկսել է 1998-ին՝ Հռոմի ստատուտին միանալով, 2017-ին դա որպես պարտավորություն ամրագրել է ԵՄ-Հայաստան պայմանագրում, և որ ամենակարևորն է՝ ստիպված լինես դա անել արդեն իսկ ականատես լինելով, որ միայնակ ես մնացել Կրեմլից քաջալերված Ալիևի ագրեսիայի դեմ, ու որ պատերազմական գործողություններն այլևս տեղափոխվում են Հայաստանի տարածք, որ սա դրա դեմ պայքարելու իրավական մեկ լծակ է»:


«Այդ ամենով հանդերձ՝ գործ տաս սեփական երկրի վրա, թե Հռոմի ստատուտի վավերացումը «վտանգում է Հայաստան-Ռուսաստան հայ-ռուսական դարավոր հարաբերությունները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական և մշակութային փոխգործակցության հարցում»:


 
Կանգնես հայտարարես, թե «Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական և առևտրային առաջատար գործընկերն է, երկրի սահմանների անվտանգության երաշխիքը», ու չբացատրես, թե այդ երաշխիքն ինչու չաշխատեց 2020 դեկտեմբերին, երբ Ադրբեջանի օգտին GPS-ով սահման էր գծվում ու Գորիս-Կապան ճանապարհը թողնվում թուրքին, 2021թ. մայիսի 12-ին ողջ արևելյան սահմանով սահմանախախտում էր իրականացվում, նույնը՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին, երբ դրանից երկու օր առաջ ռուսական զորքը իր կացարանները Վարդենիսում լքում էր «զորավարժության» անվան տակ, իսկ ռուսների կողմից շահագործվող Սոթքի վրա կրակոց չէր արձակվում, բայց այ Ջերմուկը արկակոծվում էր…


Ու դուք դեռ մտածում եք, թե մենք մեր պետականությունը զոհելու ենք ձեր միլիարդները պահելու համար: Միամիտ չլինեք:


Հայաստանն անելու է իր ուժերի սահմաններում գտնվող ամեն ինչ իրեն պաշտպանելու համար….


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր