Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն    

29 մար 2023 12:33

Դատապարտում ենք ԵՄ հայտարարությունը Ադրբեջանի՝ իբր նախապատրաստվելու ինչ-որ հարձակման, որը հիմնված է հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա.Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունները, հայտնում է ԱՊԱ-ն։
«Մենք խստորեն դատապարտում ենք ԵՄ-ի հիմնական խնդիրը՝ «Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելը» ներկայացնելը, ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը Ադրբեջանի՝ իբր նախապատրաստվելու ինչ-որ հարձակման, որը հիմնված է հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա:


Մենք բազմիցս ընդգծել ենք այդ առաքելության չարաշահման հնարավորությունը կանխելու անհրաժեշտությունը։


ԵՄ-ն պետք է ապահովի, որ այս առաքելության գործունեությունն իրականացվի փոխվստահության ձևով, Հայաստանում ԵՄ առաքելությունը պատշաճ կերպով տեղակայվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը։


Պետք է թույլ չտալ, որ հայկական կողմը չարաշահի ԵՄ առաքելության ներկայությունը լարվածությունը սրելու և ստանձնած պարտավորություններից խուսափելու համար։


ԵՄ առաքելությունը չպետք է թույլ տա կեղծ և զրպարտչական պնդումներ և գործունեություն ծավալի մանդատի համաձայն»,-նշված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր