Որոնք են հաղթող մարդկանց բնորոշ առաջընթացի 10 կանոնները          Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ       Բնական հրաշալի միջոց, որը կազատի հազից ու մրսածությունից և ամբողջովին անվնաս է    

29 մար 2023 14:34

Կրկին ամբողջ մեղքը գցեց հայերի վրա.Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։ Ջեյհուն Բայրամովն այս մասին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում։


Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։


Չնայած ակնհայտ փաստին, որ Ադրբեջանից ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն ու սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ Բայրամովը Հայաստանին է մեղադրել ագրեսիվ հռետորաբանության մեջ։ Նա հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առաջ է մղում խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր