Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

30 մար 2023 12:03

Տեսանյութ.Հատել են շփման գիծը և զբաղեցրել «20-54» բարձունքը .... Փաշինյանը պարզաբանումներ ներկայացրեց հայկական դիրքերի փոփոխության մասին

2022թ. օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող  տարածք, այնտեղից նորից՝ ՀՀ տարածք։ Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023թ. ապրիլի 1-ը։ Այդ մասին Կառավարության նիստում ասաց վարչապետը։


«Նախօրեին մենք Ադրբեջանին տեղեկացրել ենք, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։ ՀՀ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներ էին տեղակայված»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ադրբեջանական լրահոսում հայտնված տեղեկությունները՝ դիրքային փոփոխությունների վերաբերյալ, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։


Փաշինյանը շեշտեց, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել. ընդամենը հայկական կողմը մտադիր է խնդրո առարկա հատվածի պահպանությունն իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։
***
Մարտի 25-ին ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել են շփման գիծը, զբաղեցրել «20-54» բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Այդ մասին Կառավարության նիստ աշխատանքների մեկնարկից առաջ ասաց վարչապետը։
««20-54» բարձունքից Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակիերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։ Այսինքն՝ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, այլև հերթական ներխուժումն է արել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պաատսխանատվության գոտի։ Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ»,-նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրել է դեպքի առնչությամբ ՌԴ ՊՆ հաղորդագրության բովանդակությունը, ըստ որի՝ ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ համաձայնագրի դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր