Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 մար 2023 18:55

Փաշինյանի մասնակցությամբ մեկ ընթրիքն արժեցել է 1,5 մլն դրամ․ վճարվելու է պահուստային ֆոնդից

2023 թվականի փետրվարի 10-ից 11-ը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստն արժեցել է 4 մլն 450 հազար 250 դրամ։ Արդարադատության նախարարության տրամադրած ցուցակից տեղեկանում ենք, որ նիստին մասնակցել է 32 մարդ, որոնց համար գալա ընթրիքն արժեցել է 1,5 մլն դրամ։
 
Սակայն, ուշագրավ է, որ գիշերելու համար 53 անձի համար է սենյակ վարձակալվել, որի արժեքը կազմում է 2,2 մլն դրամ։ Նախարարությունից հայտնում են, որ ամբողջական փաթեթ են վերցրել՝ առանց մանրամասնելու նպատակը։
Գումարը վճարվելու է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
 
factor.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր