Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

31 մար 2023 12:38

Շարժվում ենք դեպի Սյունիքի Տեղ գյուղում տեղակայված հայկական անցակետ... պետք է նաև տեսնենք, թե թշնամին որքա՞ն է մխրճվել ՀՀ տարածք.Զոհված զինծառայողների ծնողներ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ այսօր Եռաբլուրից երթ են իրականացնելու դեպի Սյունիք՝ տեղում պարզելու, թե ինչպես է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը և ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչև հիմա փակ, այն դեպքում, երբ Հաագայի միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել այն անհապաղ։


Դեպի Սյունիք մեկնող խաղաղ ակցիայի մասնակիցների թվում է նաև 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։ Վերջինս  ասել է, որ փորձելու են հասնել Բերձորի միջանցք. «Պիտի հասնենք մինչև Սյունիքի Տեղ գյուղում տեղակայված հայկական անցակետ ու փորձենք անցնել... Մենք պետք է նաև տեսնենք, թե թշնամին որքա՞ն է մխրճվել Հայաստանի տարածք»,- ասել է նա:
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Կա Հաագայի դատարանի որոշումը, իսկ Ալիեւը հայտարարում է, որ ճանապարհը բաց է, մենք գնում ենք հասկանալու, թե որքանով է բաց ճանապարհը: Երկրորդ, ուզում ենք հասկանալ, թե մեր սահմաններին ինչ իրավիճակ է, քանի որ մենք տեսանք, որ երբ երեկ հակառակորդի առաջխաղացում էր եղել, առաջին աստիճանի տագնապ էր հայտարարվել, անգամ այդ դեպքում բավարար պարզաբանում չեղավ ՊՆ-ի ու կառավարության կողմից»:


Նա հավելեց, որ պետք է փորձեն անցնել Տեղ գյուղում դրված անցակետը. «Տարօրինակ ձեւով, այդտեղի անցակետը ոչ թուրքական է, ոչ ռուսական, այլ հայկական է: Ինչի՞ պետք է չթողնենք, որ մենք անցնենք: Խաղաղ գնում ենք, թող գան մեր անվտանգությունն ապահովեն: Այսօր սկսում ենք երթը, եթե այսօր չհասցնենք, վաղը կփորձենք արդեն հասնել Բերձորի միջանցք»:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր