Դոնալդ Թրամփը պահանջել է Նեթանյահուին փոխել Արևմտյան ափի քաղաքականությունը          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար, աստղագուշակ դեկտեմբերի 30-ի համար       Բուք, մերկասառուց, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ    

31 մար 2023 13:14

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ, ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։


Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Հայաստանի հետ սահմանին գտնվող Լաչինի շրջանի բարձունքներն ու տարածքները, ինչը պայմանավորված է Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի գործարկումով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր