Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

31 մար 2023 15:28

Սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում․ ադրբեջանցի նախարարը հայերին մեղադրել է «ցեղասպանության» մեջ

Ադրբեջանում ամբողջ թափով գործարկվել է քարոզչական մեքենա՝ միջազգային հանրության աչքում «ադրբեջանցիների ցեղասպանությունը իրականացրած հայի» կերպար ստեղծելու համար։


Գործընթացում իր լուման է ներդրել այս երկրի արտգործնախարարը։ «Ադրբեջանը կրկին հայտարարում է անպատժելիությանը վերջ դնելու կարեւորության մասին՝ կանխելու համար մարտի ցեղասպանությանը նման հանցագործությունների կրկնությունը», - Twitter-ում գրել է Ջեյհուն Բայրամովը։




Նա հավելել է, որ «105 տարի է անցել մարտյան ջարդերից, որի ընթացքում հազարավոր ադրբեջանցիներ հայերի կողմից  սպանվել են ազգամիջյան ատելության հողի վրա։ Այսօր մենք հարգում ենք ցեղասպանության հայկական քաղաքականության զոհերի հիշատակը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր