Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել          Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան    

01 ապր 2023 14:17

Ինչ ասել է՝ «իրավիճակն էականորեն բարելավվել է», «զինվորները զոհվել են՝ թյուրիմացաբարար», այսինքն՝ խոստացել են էլ առաջ չգա՞լ

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Հայաստանի ԱԱԾ-ն այսօր հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Իսկ թե ինչ է նշանակում՝ «իրավիճակը էականորեն բարելավվել է» արտահայտությունը, չի բացատրում ԱԱԾ-ն: Ադրբեջանցիները հետ են քաշվել, ինժեներական աշխատանքներ այլեւս չեն կատարո՞ւմ մեր տարածքում, թե խոստացել են էլ առաջ չգալ:


Պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից մի ուրիշ հատված՝ Հայաստանի հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈւ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Նոր բառապաշար է սա՝ առաջին անգամ է ՊՆ-ի հաղորդագրությունում «թյուրիմացաբար» բառը հանդիպում: Ու վաղը նման հաղորդագրություններն արդեն սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են՝ թյուրիմացաբար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր