Հարսն է մետաղյա շերեփով պարբերաբար խփել 62-ամյա սկեսրոջ գլխին, դեմքին, ինչի հետևանքով կինը զրկվել է կյանքից

Արտաքին զննությամբ 62-ամյա կնոջ դեմքին եղել են կապտուկներ, որոնց վերաբերյալ որդին հայտնել է, որ մայրը մարտի 31-ին տանն ընկել է:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածի որդու 40-ամյա կինը մետաղյա շերեփով պարբերաբար խփել է սկեսրոջ գլխին, դեմքին: Ստացված մարմնական վնասվածքների հետևանքով 62-ամյա կինը մահացել է:
40-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին: