ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

04 ապր 2023 14:55

Բաքվում մեղադրում են Ֆրանսիային.Միլի մեջլիսը դիմել է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան իր անարդար վերաբերունքի համար Ադրբեջանի հանդեպ, չներգրավվի Ադրբեջանի եւ ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացում

Ադրբեջանի Միլի մեջլիսը ընդունել է «բողոքի հայտարարություն»՝ կապված մարտի 16-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած կոնֆերանսի հետ՝ ուղղված Ադրբեջանի «ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, որն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի հանդեպ»։


Ինչպես տեղեկացրել է APA-ն, հայտարարությունում ասվում է. «Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո դարձել է գործիք այն ուժերի ձեռքում, որոնք իրականացնում են արշավ Ադրբեջանի դեմ։ Այն շրջանում, երբ ակտիվանում են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման ջանքերը, Ֆրանսիայի Սենատի քայլը ծառայում է ռեւանշիզմին։ Անթույլատրելի է, որ Ֆրանսիան, որը շեղվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունից, ակտիվություն է դրսեւորել Ադրբեջանում հայ փոքրամասնության հետ կապված։ «Կորսիկայի ժողովուրդ» տերմինն արգելված էր որպես Ֆրանսիայի Սահմանադրությանը հակասող։ Սակայն Ֆրանսիան ձգտում է Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությանը ներկայացնել որպես «Արցախի ժողովուրդ»։ Ֆրանսիայի Սենատի Ազգային ասամբլեայի ընդունած որոշումները իսլամական անջատողականության դեմ, որոնք մշտապես միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին, լայնորեն օգտագործվում են այդ երկրում ազատությունները սահմանափակելու համար։ Այս առնչությամբ պետք է նշել, որ կոնֆերանսը Ֆրանսիայի Սենատում քաղաքական կեղծավորության վառ արտահայտություն է։ Տարածաշրջանում կորցրած դիրքերը կոպիտ մեթոդով վերականգնելու Ֆրանսիայի փորձերը դատապարտված են ձախողման։ Միլի մեջլիսը դիմել է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան, որն անարդար վերաբերունք է ցուցաբերում Ադրբեջանի հանդեպ, չներգրավվի Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի դեռ չի փոխել իր դիրքորոշումը։ Ֆրանսիական կողմի վերջին սադրիչ քայլերի պայմաններում Ադրբեջանի խորհրդարանը եւս մեկ անգամ ցուցաբերում է սկզբունքային դիրքորոշում, կոչ է անում Ֆրանսիայի Սենատին հրաժարվել Հարավային Կովկասում իրադարձությունները խեղաթյուրելու գործելակերպից, Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ գործողություններից, միջամտությունից Ադրբեջանի ներքին գործերին, ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղության կայացմանը»։
Այսպիսով, Բաքվում «հող» են նախապատրաստում՝ լիովին հրաժարվելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր