Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

06 ապր 2023 13:19

Ռուստամ Մուրադովին հեռացրե՞լ են աշխատանքից․ Մեծ Բրիտանիայի հետախուզություն

Մեծ Բրիտանիայի հետախուզության ամենօրյա զեկույցում անդրադարձ է կատարվել Արևելյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հնարավոր ազատմանը։
 
Զեկույցի հեղինակները գրում են, որ Մուրադովի ազատման մասին լուրերը, որոնք վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են սոցցանցերում, ամենայն հավանականությամբ, ճիշտ են։ «Վոստոկ» խմբավորումը, որը Մուրադովի ղեկավարությամբ մասնակցում է Ուկրաինա ներխուժմանը, վերջին ամիսներին հսկայական կորուստներ է կրել, քանի որ ժամանակ առ ժամանակ Ուգլեդարը գրավելու փորձերն ավարտվել են անհաջողությամբ:
 
Մուրադովը ղեկավարել է «Վոստոկ» խմբավորումը ՌԴ ներխուժման հենց սկզբում Կիևը հյուսիս-արևելքից գրոհելու ձախողված փորձերից հետո։ Այս պահին նա ամենաբարձրաստիճան զինվորականն է, որը ազատվել է 2023 թվականին։
 
Սակայն, ամենայն հավանականությամբ, նա միակը չի լինի, քանի որ ՌԴ զինուժը նախկինի նման չի կարողանում հասնել Դոնբասում իր առջև դրված խնդիրների լուծմանը, եզրակացնում են զեկույցի հեղինակները։ Հիշեցնենք, որ Մուրադովը 2018 թվականից եղել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալը, իսկ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը Արցախում ղեկավարել է ռուսական խաղաղապահ զորակազմը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր