Ադրբեջանում ձերբակալել են խմբի անդամների, որոնք ծրագրում էին ստեղծել կրոնական պետություն

Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
«Բացահայտվել է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը համագործակցության են ներգրավել Թարթառի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին և նրան հանձնարարել ստեղծել «դիմադրության խումբ»՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ, իշխանության զավթում, երկրի սահմանադրական կարգի բռնի փոփոխում կազմակերպելու և շարիաթի օրենքներով կառավարվող կրոնական պետություն ստեղծելու համար», - ասված է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Պետական անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հաղորդագրության մեջ: Իրավապահների տվյաներով՝ Ջումշուդովն իր հերթին համագործակության Է ներգրավել իր մի քանի ծանոթների։
«Ձերբակալվածները, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում և բազմամարդ արարողությունների ժամանակ քարոզչություն են իրականացրել Իրանի և կրոնական արմատականության օգտին, կատարել են դրսից ստացված հանձնարարություններ՝ խարխլելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները», - ասված է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, իրավապահ մարմինների տվյալներով, խմբի անդամները կազմակերպել են Իրանից «նպատակադրված ուղարկվող» թմրամիջոցների վաճառք և դրանց վաճառքից ստացված խոշոր գումարներն օգտագործել են Ադրբեջանում արմատականության քարոզման և այլ քայքայիչ գործունեության ֆինանսավորման համար: