Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր       ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել    

06 ապր 2023 22:02

Մարտունու շրջանում կրկին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ըստ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Տուժածներ չկան։ Տվյալ փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն անցկացնում է քննություն։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Ռուս խաղաղապահներն ապահովել են նաև Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր