Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

07 ապր 2023 11:09

ԱՀԿ-ն զգուշացնում է՝ մոծակների նոր տեսակ է հայտնվել, որը վտանգավոր վիրուսներ է տարածում․ հիմնականում գրոհում են ցերեկը

Aedes մոծակները, որոնք այնպիսի վիրուսային հիվանդությունների կրողներ են, ինչպիսիք են դենգեն, զիկան և չիկունգունյան, ավելի ու ավելի հաճախ են սկսել հանդիպել Հարավային Եվրոպայում:
 
Այս մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարությունը։ Կազմակերպությունում նշել են, որ միջատների տարածմանը նպաստում է կլիմայի փոփոխությունը, մասնավորապես՝ եվրոպական մայրցամաքում ջերմաստիճանի բարձրացումը։ ԱՀԿ-ն զգուշացնում է, որ վտանգի տակ է Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի կամ Խորվաթիայի բնակչությունը։
 
Կազմակերպությունից տեղեկացրել են, որ ի տարբերություն մալարիա կրող մոծակների, որոնք վտանգավոր են գիշերը, Aedes մոծակները մարդկանց գրոհում են ցերեկը։ «Քանի որ այս մոծակները մեկ օրում կարող են խայթել մի քանի մարդու, սա նպաստում է բնակչության բարձր խտություն ունեցող տարածքներում հիվանդությունների բռնկումներին»,- նշել են փորձագետները։
 
Մինչ օրս մոծակների միջոցով փոխանցվող նշված երեք վիրուսային հիվանդություններից որևէ մեկի դեմ պատվաստանյութ չկա: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ի փորձագետները կարծում են, որ նման պատվաստանյութեր կարելի է ստեղծել, եթե ինտենսիվ հետազոտություններ անցկացվեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր