Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը          Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ       «Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են, բերման են ենթարկվել, բացառիկ. «Ժողովուրդ»    

07 ապր 2023 14:15

Տեսանյութ.Արցախցի կանայք երթով շարժվել են դեպի Շոշ-Շուշի ճամփաբաժան, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից

Ստեփանակերտում մի խումբ կանայք երթով շարժվել են դեպի Զառուն Բաղ (Շոշ-Շուշի ճամփաբաժան) կոչվող տարածքը, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։ Նրանք իրենց հետ կրել են պաստառներ, որոնց վրա հայերենով, ռուսերենով և անգլերենով գրված են հետևյալ գրությունները՝ «Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է», Մենք չենք հանձնվում», «Կանգնեցրեք չարը», «Ապահովեք մեր կյանքի իրավունքը»։


Միաժամանակ ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ապահովեք մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը», «Բացեք Լաչինի միջանցքը», «Արցախի հայկականությունն այլընտրանք չունի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր