Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

07 ապր 2023 16:32

Եթե կա մեկը, ով կարող է այս երկիրը կրկին ոտքի կանգնեցնել, դա Էրդողանն է. երկրաշարժից տուժածների վստահությունը Էրդողանի նկատմամբ վերականգնվում է

Միջազգային մամուլը շարունակում է  արձագանքել և վերլուծել Թուրքիայի նախընտրական գործընթացները։ Այս մասին գրում է յս մասին գրում է emenihaber.am-ը։


Ֆրանսիական «AFP»- լրատվական գործակալությունը Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունները որակել է որպես «Ամենակարևոր ընտրություններն Օսմանյան կայսրությունից հետո»՝ նշելով, որ երկրաշարշից տուժած շրջաններում մարդիկ Էրդողանի հանդեպ վստահություն են զգում։


Ընտրություններից առաջ Էրդողանի պալատում նվազել է երկրաշարժի ատելությունը» վերնագրով հոդվածում տեղ են գտել նաև թուրք քաղաքացիների տեսակետները վերոնշյալ թեմայի շուրջ։


Երկրաշարժից տուժած  Քահրամանմարաշում խանութպան Լաթիֆ Դալյանը ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում նշել է․ «Եթե կա մեկը, ով կարող է այս երկիրը կրկին ոտքի կանգնեցնել, դա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Թող Ալլահն ամեն երկրին նրա պես առաջնորդ շնորհի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր