ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

12 ապր 2023 18:09

4 ադրբեջանցի մարզիկ կգա Երևան.որևէ սադրանքի դեպքում Հայաստանը կարող է որակազրկվել, հայկական կողմը բոլոր մարզիկների համար պարտավոր է ապահովել անվտանգ միջավայր

Ադրբեջանը մասնակցելու է Հայաստանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը, որն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը։
Ադրբեջանն առաջնությունում կներկայացնի 4 մարզիկ՝ Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ), Ալի Շուքուրլուն (102 կգ), Նազիլյա Իսմայիլովան (49 կգ):
 
Երևանում ապրիլի 15-23-ը կայանալիք մրցաշարում, ըստ նախնական հայտերի, մասնակցելու է 40 երկրի 500-ից ավելի ծանրորդ։ Հայաստանի կառավարությունն ու Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն անվտանգության բոլոր երաշխիքները տվել են մրցումների բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ ադրբեջանցի մարզիկներին։
Ադրբեջանի մասնակցությունն այսօր հաստատել են նաև երկրի ծանրամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ ստացել են իրենց մարզիկների համար համապատասխան անվտանգության երաշխիքներ։
Բնական է, որ հայկական կողմը բոլոր մարզիկների համար պարտավոր է ապահովել անվտանգ միջավայր, քանի որ սա առաջին հերթին մեր երկրի հեղինակության հարցն է, ու եթե ուզում ենք ապագայում ևս նման բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալենք, ապա պարտավոր ենք ամենաբարձր մակարդակով ու պատշաճ կազմակերպել այս առաջնությունը։ Մյուս կողմից էլ գաղտնիք չէ, որ Հայաստանը չէր կարող մերժել ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը, քանի որ առաջնության «տերը» միջազգային ֆեդերացիան է. ինչքան էլ այն անցկացվի Հայաստանում, մենք պարտավոր ենք ենթարկվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ընդունած նորմերին։
Հիշեցնենք, որ վերջին անգամ ադրբեջանցի մարզիկները Հայաստան են եկել 2009 թվականին Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր