Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

12 ապր 2023 15:35

Ռուսների կողմից ուկրաինացի գերու գլխատման կադրերը սարսափեցրել են Պեսկովին. Եթե կադրերն իրական են, սարսափելի է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է սոցցանցերում հայտնված տեսանյութը, որտեղ ռուս զինվորները ենթադրաբար գլխատում են ուկրաինացի ռազմագերուն։

Կրեմլի ներկայացուցիչն այդ դաժան տեսարանը պատկերող կադրերն անվանել է սարսափելի, սակայն կասկած է հայտնել դրանց իսկության մասին։


Պեսկովը նշել է, որ այս տեսանյութը կարող է ստուգման պատճառ դառնալ։


«Նախ, դեռ պետք է ստուգել այս սարսափելի կադրերի իսկությունը: Իհարկե, դրանք սարսափելի կադրեր են»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են ռուսները խոշտանգում ուկրաինացի գերուն և գլխատում նրան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր