Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը, կա 2 զnh, 2 տուժած          ԱՄՆ-ը և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Լավանի նավթավերամշակման գործարանի վրա       Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի    

12 ապր 2023 23:53

Կապանում սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը

Ապրիլի 12-ին սպանություն է տեղի ունեցել Կապանում։
Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, որը Շղարշիկում պոչատար գնացող խողովակաշարի վրա էր աշխատում։ Շղարշիկը Կապանի թաղամասերից մեկն է:
 
Սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքներն անհայտ են։ Շղարշիկի այդ հատվածը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է եւ դեպքի վայրում թանկարժեք գույք չի եղել։ ԶՊՄԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ ավելացնելով, որ ընթանում են քննչական գործողություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր