Ողբերգական դեպք. հայտնաբերվել է մեկուկես ամսական տղայի դի
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մոտ մեկուկես ամսական Վ. Հ.-ն է:
Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
