Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ          2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է       Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել    

31 հոկ 2025 23:36

Առեղծվածային դեպք Վայոց ձորի մարզում, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տանը հայտնաբերել է 1-ամյա տղայի մարմինը

Առեղծվածային դեպք Վայոց ձորի մարզում, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տանը հայտնաբերել է 1-ամյա տղայի մարմինըՀոկտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում «Վայք» շտապ բուժօգնության բժիշկների խումբը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին և հայտնել, որ ժամը 05:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի, գրում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են մեկնել համայնքային ոստիկանության ծառայողները և ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը։

Տեղում պարզվել է, որ մահացածը 1-ամյա Մոնթե Հ.-ն է, և ըստ հարազատների՝ երեխային հայտնաբերել են մահացած։

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր