Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

17 ապր 2023 12:52

Տեսանյութ.Պատերազմն ավելի շուտ կանգնեցնել հնարավո՞ր էր.11 հազար դասալիքը հավանական թիվ է

«Առավոտ»-ի եթերում պատասխանելով հարցին՝ 44-օրյա պատերազմն ավելի շուտ կանգնեցնել հնարավո՞ր էր, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Ես աշխարհաքաղաքական էդպիսի ինֆորմացիա չունեմ»: Դիտարկմանը՝ Պուտինն այդպես էր ասում, նշել է. «Պուտինի անունն եք տալիս, չէ՞, աշխարհի երկրորդ, երրորդ կայսրության ղեկավարի անունն եք տալիս: Ես էդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, որպեսզի գնահատական տամ»:

«Թիվ չգիտեմ, բայց գիտեմ, որ ՌՈ-ն հաշվառում կատարել է: 44-օրյա պատերազմի ընթացքում ԳՇ-ի հաշվետվություններում պահեստազորի 70-80 հազար թիվ կա ու հաշվի առնելով, որ հիմնական դասալքությունը եղել է պահեստազորում, շատ հավականական թիվ է 11 հազարը»,- «Առավոտ»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:


 







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր