Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

20 ապր 2023 11:29

Նոր փոփոխություն. ՌԴ-ում կարգելվի երկիրը լքել բոլոր նրանց, որոնք ծանուցագրեր են ստացել, այդ թվում և մեր հայրենակիցները, որոնք ՌԴ քաղաքացիություն ունեն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:
Տիկին Բեժանյան, ՌԴ-ում օրենսդրական փոփոխություն է արվում, որով կարգելվի երկիրը լքել բոլոր նրանց, որոնք ծանուցագրեր են ստացել: Սա որ չափո՞վ է առնչվելու այնտեղ մեր հայրենակիցներին:

Սա անդրադառնում է իրենց քաղաքացիների վրա անկախ նրանից, թե ինչ ազգության են այդ մարդիկ պատկանում: Ուրիշ բան՝ մենք համաձայն ենք, թե ոչ, բայց որպես պատերազմող երկիր, նա ծանուցագրեր է ուղարկում իր քաղաքացիներին, և անկախ նրանից, թե ինչ ազգության են պատկանում, արգելում է նրանց դուրս գալը երկրից: Մեր այն հայրենակիցները, որոնք ՌԴ քաղաքացիություն ունեն և կստանան ծանուցագրեր, նրանց վրա էլ կանդրադառնա: Թե որքանով կանդրադառնա, կդժվարանամ ասել, բայց որ ծանուցագիրը ստացած ՌԴ քաղաքացի ազգությամբ հայերի վրա կանդրադառնա, դա միանշանակ է:

Երկքաղաքացիության առկայությունն այդ դեպքում հաշվի կառնվի՞:
Ռուսաստանը երկքաղաքացիության օրենք չունի: ՌԴ-ի համար իր բոլոր քաղաքացիները համարվում են սկզբում իր քաղաքացիները: Նրանք կարող են ունենալ ոչ թե երկքաղաքացիություն, այլ երկրորդ քաղաքացիություն, երրորդ, ութերորդ, տասներորդ քաղաքացիություն, բայց միևնույն է, Ռուսաստանը բոլորի առաջին քաղաքացիությունը համարում է իր քաղաքացիությունը: Հետևաբար, քանի քաղաքացիություն ուզում է մարդն ունենա, եթե ունի նաև ՌԴ քաղաքացիություն, գտնվում է ՌԴ-ում և կստանա ծանուցագիր, նրա ելքը երկրից կարգելվի:
Այս նոր կարգավորումը կհանգեցնի՞ մեր հայրենակիցների հոսքի մեծացմանը դեպի Հայաստան:
Անցյալ տարի մենք դա տեսել ենք, երբ 2022-ի փետրվարից մայիս շատ ակտիվ քաղաքացիության դիմումների աճ ունեցանք, և աճի նոր ալիք ունեցանք սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարվեց: Հիմա էլ շարունակվում են ՌԴ քաղաքացի ազգությամբ հայերի կողմից դիմումները: Ճիշտ է, ոչ այն տեմպերով, ինչ ունեինք անցյալ տարի, բայց ամեն դեպքում չի դադարել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ տալը: Ես չեմ բացառում, շատ հնարավոր է, որ մենք անցյալ տարվա կրկնությունը տեսնենք, նորից ակտիվանան:
 
Իսկ որքանո՞վ է հեշտացված Հայաստանի քաղաքացիություն ստանալը:
Հեշտ է միայն ազգությամբ հայերի համար: Իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու հայտերի 99 տոկոսը հենց մեր հայրենակիցների կողմից է եղել: Դա նորմալ է, որ մենք ազգությամբ հայերի համար ունենք այդպիսի քաղաքականություն:
Կա՞ վիճակագրություն, թե մեր հայրենակիցներից քանիսն են ՌԴ-ում մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին:
Չունեմ ես այդպիսի վիճակագրություն, որովհետև ՌԴ-ն քաղաքացիությամբ չի տալիս այդ վիճակագրությունը, բոլորը համարվում են ՌԴ քաղաքացի, իսկ այդպիսի վիճակագրություն դժվար է ստանալ: Ես նույնիսկ չգիտեմ՝ որևէ մեկն ունի այդպիսի վիճակագրություն, թե ոչ:
Տիկին Բեժանյան, Ռուսաստանը խստացնում է իր օրենսդրությունը: Մեծ արտագաղթ կա՞:

Այո, Ուկրաինան վաղուց էր փակել սահմանը, այնտեղ եթե չեմ սխալվում, մինչև 60 տարեկան տղամարդկանց ելքը երկրից արգելված է: Միայն կայանք ու երեխաները կարող են դուրս գալ երկրից: 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ մոտ էլ ռազմական դրություն հայտարարվեց, մենք էլ ունեինք այդպիսի արգելք, որ տղամարդիկ չէին կարող դուրս գալ երկրից, մինչև վերացրեցին այդ հրամանը: Դա պատերազմող երկրներին շատ տիպական իրավիճակ է: Այս դեպքում Ռուսաստանն ինքն է հայտարարել պատերազմ, համարվում է պատերազմող երկիր և իր երկրում հայտարարում է այդպիսի սահմանափակումներ, խստացումներ իր քաղաքացիների համար:

44-օրյա պատերազմից հետո Հայաստանից մեծ հոսք եղավ ՌԴ քաղաքացիություն ստանալու: Այսօր այդ միտումն արդեն չկա՞:

Շատ քիչ տարբերություն կա 2021 թվականին և 2022 թվականին քաղաքացիություն ստացողների թվի միջև: 2022-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 45 086 մարդ, 2021-ին ստացել է 46 931: Այսինքն՝ մոտավորապես 1800 է տարբերությունը կազմել:
 
Բայց պետք է հաշվի առնել, որ այնպես չէ, որ էս մարդիկ 2022-ին էին դիմել քաղաքացիություն ստանալու և հենց այդ տարի էլ ստացան: ՌԴ-ում ևս քաղաքացիություն ստանալը գործընթաց է, որ սկզբում ստանում են ժամանակավոր բնակության իրավունք, հետո ժամանակավոր կացության իրավունք, որից հետո դիմում են քաղաքացիության, հետո նոր ստանում են քաղաքացիություն: Այսինքն այդ պրոցեսը կարող է տևել մի քանի տարի, եթե իրենք պարզեցված կարգով ստանալու հիմքեր չունեն, այսինքն ՌԴ քաղաքացի համարվող ծնող, երեխա, ամուսին, կին չունեն: Իսկ այնպես չէ, որ այս 45 հազարի մեջ բոլորը պարզեցված կարգով են ստացել: Միշտ պարզեցված կարգով լինում է մոտ 20 տոկոսը, մնացածը ստանում են սովորական կարգով, ինչը նշանակում է, որ անցնում են ամբողջ պրոցեսը: պարզապես 2022-ին եղել են դեպքեր, երբ անձնագրի հետ միասին միաժամանակ անձնագրի հետ տվել են նաև ծանուցագիր: Այդպիսի դեպքեր եղել են ոչ միայն ազգությամբ հայերի նկատմամբ: Եղել են տաջիկներ, ուզբեկներ, ղրղզներ, որոնք ստացել են ՌԴ քաղաքացիություն և անձնագրի հետ միասին ստացել են նաև ծանուցագիր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր