Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

20 ապր 2023 12:49

Ես էլ եմ հիմա ասում` Արցախը Հայաստան է, եւ վերջ. Ստոպ, չենք խոսում,Ալիեւը գլուխը պատովն ա տալիս, իր երկրում ինչ ուզում, այն էլ հայտարարում է.ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավորներից երեկ aravot.am-ը փորձեց հասկանալ՝ հնարավո՞ր է Փաշինյանը, այնուամենայնիվ, կատարի Ալիեւի հերթական պահանջը եւ անի այդ հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, եւ տպավորություն էր, որ Փաշինյանն ու Ալիեւը պասերով իրար լրացնելով են գործում, եւ հիշյալ հայտարարություններն էլ համահունչ էին իրար։


«Ալիեւը գլուխը պատովն ա տալիս, էշ-էշ դուրս ա տալիս»,-  հոխորտաց Հակոբ Ասլանյանը։ Իսկ մեր վարչապե՞տը, որ նույն օրը մի քիչ ուրիշ բառերով նույն բանն էր ասում։ «Ստոպ, չենք խոսում, Ալիեւն իր երկրում ինչ ուզում, այն էլ հայտարարում է, կարող է հայտարարի, որ Մարսն իմն է»: Իսկ մենք կհայտարարե՞նք, որ Արցախն Ադրբեջան չէ, Արցախը Հայաստան է։
Հարցրինք` Նիկոլ Փաշինյանից ավելի էմոցիոնալ մարդ ճանաչո՞ւմ է, եւ արդյո՞ք հուզականության դրսեւորում չէր, որ թեպետ, իր ասելով, դեռ 2018-ից գիտեր, որ «խաղն ավարտված է», բայց գնում էր, Արցախի հրապարակում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։
 
«Նիկոլ Փաշինյանը հուզական չէ, Նիկոլ Փաշինյանը շատ սովորական, հայրենասեր մարդ է, լուրջ եմ ասում, եթե ես նրան չհամարեի հայրենասեր, նրա կողքին չէի կանգնի։ Ախր, դուք հուզականությունը հոգեվիճակի հետ մի խառնեք։ Հուզականությունն այն է, որ դու կորցնում ես քո ռեալ մտածողությունը։ Հոգեբանության բառարաններում բացատրություններ կան, որտեղ մարդը կարող է լինել այդ հոգեվիճակի տեր, հայրենասեր մարդը կարող է երեւա, թե իբր հուզական է, բայց հուզական չէ։
 
Ինչ վերաբերում է հայտարարությանը, ես էլ եմ հիմա ասում` Արցախը Հայաստան է, եւ վերջ, որովհետեւ Արցախը պատմական Հայաստան է, բայց որ հիմա նա գտնվում է Ադրբեջանի կազմում եւ գտնվում է բոլշեւիկների, թուրքերի ու դաշնակների միջոցով, դա արդեն ուրիշ հարց է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր