ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

20 ապր 2023 13:09

Տեղ գյուղում ունենք 5 կմ խնդրահարույց սահման, որից 1.4-ն արդեն ճշգրտվել է. Մենք հանգիստ մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ

Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ունենք 11 կիլոմետրից որոշակի 5 կիլոմետր հատված, որը մենք համարել եւ համարում ենք պրոբլեմատիկ հատված. այսօրվա դրությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է եւս 1,4 կիլոմետրով: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա նշանակում է, որ եւս այդքան սահման ճշգրտվել է: Ինչ է նշանակում սահման ճշգրտել, նշանակում է, որ եւ՛ մենք, եւ՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,- ասաց Փաշինյանը:շ



Լրագրողի այն դիտարկմանը, որ Սյունիքի հատվածում ադրբեջանական զորքն այժմ ՀՀ ինքնիշխան տարածքում է, Փաշինյանն արձագանքեց. «Այդ պրոբլեմատիկ հատվածը, որտեղ իրենք գտնվում էին, մեր գնահատմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքում, նախկին իմ արած հայտարարությամբ այն 5 կիլոմետրից ավելի էր պրոբլեմատիկ հատված, հիմա այդ 5 կիլոմետրը դարձել է 3,6: Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են, եւ տեղակայվել են որոշակի հեռավորության վրա: Մենք հույս ունենք նաեւ, որ մնացած 3,6 կիլոմետր հատվածները կճշգրտվի, եւ թեման կամփոփվի: Մյուս կողմից էլ մինչեւ դա տեղի չունենա, չենք կարող ասել, որ դա տեղի է ունեցել»:

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ղեկավարի ելույթին, ես էլ գնահատում եմ, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը, մյուս կողմից ես արձանագրում եմ, որ սադրանքի նպատակը հենց դա է, որ իրադրության էսկալացիայի տանեն պրոցեսներըր՝  նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդևրադառնալով նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիեւի արած հայտարարություններին:
«Մենք հանգիստ մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ»,-ասաց Փաշինյանը:



Նշենք, որ Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարը պետք է հայտարարի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ»: Նաեւ նշել էր, որ Ղարաբաղի հայերը կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կամ պետք է այլ տեղ փնտրեն ապրելու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր