Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

20 ապր 2023 13:29

31-ամյա տղամարդն առանձին դաժանությամբ մանկահասակ դստեր ներկայությամբ սպանել է նախկին կնոջը

Ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից 35-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին  տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
«ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 21:15-ից մինչեւ 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Ադոնցի փողոցում գտնվող շենքի բնակարանում 31-ամյա տղամարդը վիճաբանել է իր նախկին կնոջ հետ եւ իրենց մանկահասակ դստեր ներկայությամբ, կնոջն առանձին դաժանությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անտեսելով եւ անտարբերություն դրսեւորելով դստեր եւ կնոջ տանջալից ապրումների նկատմամբ, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, խեղդելու նպատակով, 31-ամյա տղամարդը սեղմել է նախկին կնոջ պարանոցը, որի արդյունքում 35-ամյա կինը մեխանիկական շնչահեղձությունից մահացել է:



Ձեռք բերված բավարար փաստերի հիման տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր