Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 ապր 2023 12:50

L'Oréal-ին կոչ են արել մազերի ուղղեցման միջոցներ չվաճառել քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի պատճառով

L'Oréal ին կոչ են արել հետ կանչել մազերի ուղղեցման արտադրանքները այն բանից հետո, երբ ուսումնասիրությունները դրանք կապել են քաղցկեղի զարգացման ռիսկի հետ:
Բաց նամակում, որը համակարգել է Level Up բրիտանական ֆեմինիստական խումբը, արշավի մասնակիցները խնդրում են ընկերությանը չօգտագործել ալկալիներ, ինչպես նաեւ ներդրումներ կատարել մազերի ուղղեցման համար քիմիական միջոցների երկարաժամկետ օգտագործման վերաբերյալ հետազոտությունների մեջ:



Ֆեմինիստների կոչը հիմնված է մի շարք ուսումնասիրությունների վրա։ Մասնավորապես, ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի 2022 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք, ովքեր տարին մի քանի անգամ օգտագործում են ալկալիներ կամ նատրիումի հիդրօքսիդ պարունակող միջոցներ, ավելի քան երկու անգամ ավելի մեծ ռիսկ ունեն արգանդի քաղցկեղի զարգացման համար:
Օքսֆորդի համալսարանի Carcinogenesis ամսագրում հրապարակված 2021 թվականին կատարված ուսումնասիրությունը կապ է գտել ալկալիներ պարունակող միջոցների ինտենսիվ օգտագործման եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ, չնայած քիչ ապացույցներ են հայտնաբերվել, որոնք հաստատում են մազերի ուղղման միջոցների ընդհանուր օգտագործման եւ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի միջեւ կապը:
L'Oréal հերքել է այդ պնդումները եւ հայտարարել, որ վստահ է իր արտադրանքի անվտանգության հարցում:
Փետրվարին մոտ 60 հայց է ներկայացվել Չիկագոյի դաշնային դատարան՝ կապված այն բանի հետ, որ L'Oréal եւ այլ ընկերությունների կողմից վաճառված մազերի ուղղման արտադրանքը քաղցկեղ եւ առողջական այլ խնդիրներ է առաջացնում: Հայցերը պնդում են, որ ընկերությունները գիտեին, որ իրենց արտադրանքը պարունակում է վտանգավոր քիմիական նյութեր, բայց դրանք դեռ վաճառում էին:
L'Oréal -ը հայտարարել է, որ այդ հայցերն իրավական ուժ չունեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր