Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ       Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին    

22 ապր 2023 13:33

Քայլելու ունակությունը կորցրած աղջիկը բուժվել է՝ դառնալով ջրահարս

Ավստրալացի երիտասարդ կինը ֆրիդայվինգով է տարվել՝ ցանկանալով բուժել հիվանդ մեջքը, բուժվել է եւ ջրահարս դարձել, հաղորդում է 7 News-ը։ Շելհարբոր քաղաքի 28-ամյա բնակչուհի Մաքսին Մաքլաֆլինը սուզվելու է գնացել 22 տարեկանում այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ միջողնային սկավառակի ճողվածք են հայտնաբերել: Մաքլաֆլինը ուժեղ ցավեր ուներ եւ դադարել է նորմալ քայլել։ Որպեսզի վիրահատություն չանի, նա զբաղվել է ջրային աերոբիկայով եւ երկար տարածություններ լողալով։ Ավելի ուշ նրան գրավել է ֆրիդայվինգը։ Ֆրիդայվինգը նրան օգնել է վերականգնել մեջքի առողջությունը՝ առանց վիրահատության: «Ես համոզված եմ, որ դա տեղի է ունեցել լողի շնորհիվ։ Այն լիովին բուժել է իմ մարմինը»,-պնդում է նա։
Նա ցանկանում էր հնարավորինս շատ մարդկանց պատմել այդ մասին, սակայն չգիտեր, թե ինչպես դա անել: Հերթական ճամփորդության ժամանակ աղջիկը ծովափին հանդիպել է մի խումբ կանանց՝ ջրահարսի պոչերով։ Նա պարզել է, որ դա ֆրիդայվինգի տեսակ է, որը ենթադրում է ջրահարսի կոստյումով ջրի մեջ ընկղմվել։ Բացի այդ, աղջիկը իմացել է, որ կազմակերպություններից մի քանիսը ոչ միայն մարդկանց սովորեցնում են արտասովոր ֆրիդայվինգի մասին, այլեւ նրանց պատմում են կլիմայի փոփոխության էկոլոգիական հետեւանքների մասին: Մաքլաֆլինը վերապատրաստվել է եւ դարձել ջրահարսի կոստյումով լողի որակավորված մարզիչ։ 



Այժմ նա Aussie Sirens կազմակերպության անդամ է եւ երեխաներին եւ մեծահասակներին սովորեցնում է, թե ինչպես լինել իսկական ջրահարս: «Ջրահարսի կոստյումով սուզվելը մի աշխարհ է, որտեղ մի ոտքը իրականության մեջ է, իսկ մյուսը՝ ֆանտազիայի մեջ։ Ջրի սիրահարները՝ երիտասարդ եւ մեծահասակ, կյանքը պատկերացնում են ջրահարսների տեսքով: Բայց, ի տարբերություն շատ նման երեւակայությունների, այս մեկը մենք կարող ենք անել իրականում։ Դե, գրեթե իրականում»,-նկարագրել է նա։ Այժմ Մաքլաֆլինը կարող է վեց րոպե շունչը պահել ջրի տակ ։ Նա համագործակցում է տուրիզմի գծով նորզելանդական գործակալության հետ եւ ոգեշնչում ավստրալացիներին սովորել լողալ որպես առասպելական արարած։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր