Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

24 ապր 2023 11:09

Մի անգամ բամփել ենք, 30 տարի սսկվել են, մի անգամ էլ բամփենք, այլևս ծպտունները դուրս չի գա. հիշեք, թե ինչ տեղի ունեցավ Նախիջևանում

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը և Արցախը միտումնավոր անջատված են, կապը խզված է։
Բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե միգուցե ստացվի թշնամու հետ, խորհուրդ կտամ մտաբերել, թե ինչ տեղի ունեցավ Նախիջևանում, երբ նույնիսկ կար Խորհրդային Միության եղբայրական ժողովուրդներ կարգախոսը։

Խորհուրդ կտամ չհրաժարվել Հայրենիքի մի մասից և տղամարդ լինել, տեր կանգնել, ոչ թե վախկոտի պես թաքնվել սրա - նրա թալանի մասին ստահոդ լուրերի հետևում, կամ միջազգային մարդու իրավունքների անատամ պաշտպանության հետևում։

Ուժն է ծնում իրավունք․․․ Մի անգամ բամփել ենք, երեսուն տարի սսկվել են, մի անգամ էլ բամփենք, այլևս ծպտունները դուրս չի գա ու խաղաղությունը կգա տարածաշրջան»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր