Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

25 ապր 2023 13:49

ՌԴ-ի հետ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել.Մեծ է ռիսկը, որ Ադրբեջանը կփորձի անցակետը գործարկել


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ դեռ 2 օր առաջ, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց Հայաստանն Արցախին կապող միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղակայման մասին, սակայն իրադարձություններն այդքան էլ հարթ չեն ընթանում:
Այն հատվածում` կամուրջի վրա, որտեղ Ադրբեջանը մեծ նախապատրաստական աշխատանք էր նախաձեռնել, աշխատանքները ընթանում են դադարներով, բավականին դանդաղ:

Ռուս խաղաղապահները փորձում են կանխել աշխատանքները, քանի որ ՌԴ-ի հետ քաղաքական բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, իսկ ՌԴ ԱԳ նախարարը դեռ մեկ ամիս առաջ հավաստիացրել էր, որ ադրբեջանական անցակետ չի լինելու:
Այդ ժամանակ խոսք էր գնում միայն ռենտգեն սարքի տեղադրման մասին, որով միայն բեռնատարներն էին ստուգվելու, սակայն Ադրբեջանը խառնել է խաղաքարտերը և փորձում է արագացնել գործընթացները, սակայն չսահմանափակվելով միայն ռենտգեն սարքի տեղակայմամբ:
Կհաջողիվի՞ ՌԴ-ին Ադրբեջանին հետ կանգնեցնել նոր արկածախնդրությունից և նրան վերադարձնել եռակողմ փաստաթղթի դաշտ, դժվար է ասել, սակայն մի շարք հանգամանքներով պայմանավորված Ադրբեջանն ակնհայտ շտապում է:
Մյուս կողմից` անցակետի տեղակայման աշխատանքի հիմնական մասն Ադրբեջանն ավարտել է և մեծ է ռիսկը, որ կփորձի այն գործարկել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր