Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ.«Հրապարակ»

Պնդում են՝ անցակետում նման սարք պետք է տեղադրվի… Բանակցությունների ընթացքում սկզբում առաջ է քաշվել միայն բեռնատար ավտոմեքենաները ստուգելու հարցը` ադրբեջանական կողմի կասկածները փարատելու համար, որ վտանգավոր ուղեբեռ՝ զենք չտեղափոխվի Հայաստանից։ Արցախյան կողմն էլ հակընդդեմ պահանջ է ներկայացրել․ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այդ մտքից, ապա կարող է միայն սարք տեղադրել եւ դրա միջոցով մեքենաներին հետեւել հեռավար, այսինքն՝ անցակետում պետք է շարունակեն միայն ռուս խաղաղապահները հսկողություն իրականացնել, այնտեղ չպետք է կանգնեն ադրբեջանցի հսկիչներ: Այսինքն՝ չպետք է խախտվի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բովանդակությունը։
Հատկանշական է, որ նախօրեին Բաքու այցելած ՌԴ արտգործնախարար Լավրովը երեկ հայտարարել է, որ որեւէ հսկիչ անցակետի ստեղծում Լաչինի միջանցքում նախատեսված չէ, իսկ միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիարժեք համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներին:
Երեկ գրել էինք նաեւ, որ նախօրեին կայացած Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին արցախյան կողմից մասնակցել են ԱՀ նախագահը, ԱԽՔ-ն եւ ՀԿ-ներից մեկի ղեկավարը։ Տեղեկացանք, որ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԿԳԲ-ի պետը, նրան ուղեկցել են այլ պաշտոնյաներ եւս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում