«Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած          Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ       Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել    

25 ապր 2023 14:10

Տեսանյութ.Չէ՞ որ դու տղամարդ ես. ՌԴ ՊՆ-ն պատերազմը շարունակելու համար գովազդով մարտահրավեր է նետում տղամարդկանց՝ հորդորելով նրանց «ապացուցել», որ իրենք «իսկական տղամարդ» են

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տեսագովազդ է հրապարակել, որտեղ կոչ է արվում «իսկական» տղամարդկանց միանալ բանակին:
Ռուսական ռազմական գերատեսչությունը արշավ է սկսել՝ ավելի շատ տղամարդկանց պրոֆեսիոնալ զինվորականների շարքում ներգրավելու համար Ուկրաինայի դեմ պայքարում:
 
Գովազդը մարտահրավեր է նետում տղամարդկանց՝ հորդորելով նրանց «ապացուցել», որ իրենք «իսկական տղամարդ» են և պատրաստ են փոխելու քաղաքացիական կյանքը ռազմի դաշտի հետ:
Ըստ բրիտանական ռազմական հետախուզության և ռուսական լրատվամիջոցների զեկույցի՝ Մոսկվան այժմ ձգտում է կամավոր հիմունքներով հավաքագրել մինչև 400 հազար պրոֆեսիոնալ զինվորի՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար:
Հիշեցնենք՝ լրատվամիջոցների տարբեր հրապարակումների համաձայն՝ զինվորականներ է հավաքագրում և պատրաստում նաև Ուկրաինան՝ հակագրոհ կազմակերպելու և հակահարձակում իրականացնելու նպատակով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր