Մինչ խաղաղապահները բանակցում են, նոր լկտիություն է դրսևորվում, Հակարիի կամրջի վրա հիմա էլ դրոշ է տեղադրվել

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի՝ Ռուսաստանի վրա, անտեսելով ՌԴ բազմիցս արված նախազգուշացումներն առ այն, որ Լաչինի միջացնքում որևէ անցակետ, բացի խաղաղապահների անցակետից, չի կարող լինել, հսկիչ անցագրային կետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Երկու օր անց չանցած՝ ապրիլի 25-ին, դարձյալ Ալիևի հրահանգով ադրբեջանական ցուցանակ է տեղադրվել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Ու մինչ խաղաղապահները բանակցում են, որ ապամոնտաժվեն ապօրինաբար տեղադրված անցագրային կետն ու ցուցանակը, նոր լկտիություն է դրսևորում Բաքվի բռնապետը՝ հրահանգելով կիսալուսնով փալասը բարձրացնել Հակարիի կամրջի վրա։