Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած          Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են    

27 ապր 2023 17:15

Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա բանակցային սեղանի շուրջ, կանենք ամեն ինչ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ շուտով Հայաստանը կվերադառնա Անդրկովկասում կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Ցավոք, անցյալ տարվա նոյեմբերից կողմերի միջեւ հանդիպումներ չեն անցկացվել։ Բայց միջազգային գործընկերների համառության եւ բազմաթիվ կոչերի շնորհիվ ակնկալվում է, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա բանակցային սեղանի շուրջ»,- հինգշաբթի ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ֆրանսիացի գործընկերոջ՝ Քաթրին Կոլոննայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Խոսելով բանակցային գործընթացի սպասելիքներից՝ Բայրամովն ընդգծել է, որ դրանք պետք է իրատեսական լինեն։

«Դա հեշտ գործընթաց չէ։ Հերթական բանակցությունների անցկացումը շատ կարեւոր հաջորդ փուլ եւ քայլ է այս գործընթացում։ Ուստի մենք աջակցում եւ ողջունում ենք այս գործընթացը, մենք կմասնակցենք դրան եւ կանենք ամեն ինչ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ընդգծել է ադրբեջանցի նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր