Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 ապր 2023 18:03

Վիճակը ծանր է․ եթե բնակիչներից մեկը հանկարծ վատանա, ոչ Ստեփանակերտ կկարողանանք հասցնել, ոչ էլ՝ Գորիս․ դեպի երկու կողմն էլ ադրբեջանցիները փակել են ճանապարհը

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը՝ շրջանի ևս երեք գյուղերի հետ միասին, ապրիլի 23-ից կրկնակի շրջափակման մեջ է․ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո գյուղի կապը կտրվել է նաև Գորիսի ու ենթաշրջանի մյուս բնակավայրերի հետ։ Սնունդ գյուղ չի մտնում գյուղ, իսկ եղած պաշարները հետզհետե սպառվում են։

«Էն, որ երկկողմանի շրջափակման մեջ ենք, արդեն պետք է պարզ լինի, որ վիճակը վատ է։ Ճիշտ է, էս պահին սնունդ կա, բայց անսպառ չի․ ճանապարհները փակ որ մնացին, վերջանալու է։ Ու Աստված չանի, եթե մեկը հիվանդացավ, վիճակը վատացավ․․․Ոչ մի բան չենք կարողանալու անել, ոչ մի տեղի վրա չենք կարող հասցնել, քանի որ փակ է թե՛ դեպի Ստեփանակերտ ճանապարհը, թե՛ դեպի Գորիս։ Եթե Մարտունիում, Մարտակերտում կամ Ստեփակերտում որևէ մեկը վատանա, գոնե Ստեփանակերտի հիվանդանոց կարող են հասցնել, բուժօգնություն ցույց տալ։ Եթե ծանր հիվանդներ են լինում, էլի կարողանում են մի քանի օր ձգել, մինչև Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխեն Հայաստան, բայց մենք ընդհանրապես որևէ հիվանդանոց հասնել չենք կարող․ երկու կողմի վրա էլ՝ դեպի Ստեփանակերտ էլ, դեպի Գորիս էլ, ադրբեջանցիները փակել են ճանապարհները»,-Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավիդյանը։

Երկկողմանի օղակի մեջ հայտնված գյուղում բժիշկ անգամ չկա։ Խրոնիկ հիվանդներ էլ կան, դիսպանսեր հսկողության տակ գտնվող բնակիչներ էլ, որոնք նաև դեղորայքի խնդիր են ունենալու կարճ ժամանակ անց։ Դեղատուն ևս գյուղում չկա․․․

«Աստված թող մի քիչ մեր կողմից լինի, որ կորուստներ չունենանք ճանապարհի պատճառով։ Մեծահասակները շատ ծանր են տանում այս ամենը, հոգեբանորեն ճնշվում են՝ մանավանդ, որ տարբեր հիվանդություններ ունեն՝ սրտանոթային, շաքարային դիաբետ և այլն։ Բացի այդ, մեկ այլ լուրջ խնդիր էլ կա․ մարդիկ աշխատավարձ էլ չեն կարողանալու ստանան։ Բանկոմատ չկա, որ կարողանան հանել փողը, գոնե եղածից քիչ թե շատ սնունդ ձեռք բերել»,-ասում է Դավիդյանն ու շեշտում՝ ճանապարհը պետք է օր առաջ բացվի․ որևէ ադրբեջանցի չպետք է էդ ճանապարհին կանգնած լինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր