Մեկնարկում է Մեծ Պահքը, ինչ է խորհրդանշում այն, ինչից է պետք խուսափել          Փետրվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արշակ Սրբազանը որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ    

29 ապր 2023 20:29

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքում

«Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Նկատենք, որ ադրբեջանցիները Տեղ համայնքում դիրքավորվել են հենց ՀՀ ինքնիշխան տարածքում, որտեղից, փաստորեն, կրակում են մեր իսկ դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր