Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

01 մայիս 2023 12:40

Տեսանյութ.Ադրբեջանում մարդկանց տարհանում է իրականացվում

Ադրբեջանի որոշ հատվածներում տեղացած առատ տեղումներն ու կարկուտը մի շարք հետևանքներ է առաջացրել։ Այս մասին հայտնել են այդ երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից։



Հաղորդվում է, որ «112» թեժ գիծը տեղեկություն է ստացել Թառթառի շրջանի Աղքենդ, Դեմիրչիլեր և Հասանգայա գյուղերում տեղի ունեցած հեղեղումների մասին, որոնց հետևանքով ջրի տակ են հայտնվել մասնավոր տներ, հողամասեր, համայնքային ճանապարհներ և այլն։


Բնաղետից տուժած տարածքներ են ուղարկվել պետական ​​հրշեջ ծառայության ուժերը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող Ղարաբաղի համապատասխան կառույցի աշխատակիցները։ Մարդկանց տարհանում է իրականացվում։


Ադրբեջանի ԱԻՆ-ը կոչ է արել երկրի բնակչությանը հեռու մնալ հեղեղումների գոտուց և նման վտանգի դեպքում անհապաղ բարձրանալ մոտակա բարձունքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր