Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

02 մայիս 2023 12:43

Մեր լռությունը, թշնամու աղմկելը.Ճանապարհային քարտեզը ներառելու է Ադրբեջանի բոլոր պահանջները, ընդհուպ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան

Վաշինգտոնը պատրաստվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղի հարցով բանակցությունների հերթական փուլի անցկացմանը՝ փորձելով հաղթահարել տարաձայնությունները և մշակել «ճանապարհային քարտեզ» խաղաղության համար: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալության վաշինգթոնյան թղթակիցը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
 
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, խոսելով կայանալիք հանդիպումից, քննարկվելիք հարցերի բովանդակությունից, ասաց, որ  այդ մասին միակ ինֆորմացիան մեզ կարող է փոխանցել Միրզոյանը և իր գրասենյակը, քանի որ ճանապարհային քարտեզի մանրամասներից տեղեկացվածը նրանք են։ «Հայկական լրատվամիջոցներում նման տեղեկատվություն չկա, կա ընդամենը լուր, որ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն, բայց մանրամասները չեն հայտարարվում, բայց ես չեմ բացառում, որ ադրբեջանական ԶԼՄ-ները չեն ստում»,- ասաց Ադիբեկյանը։
 
Հարցին, թե նշված իրավիճակում ի՞նչ ճանապարհային քարտեզ կարող է քննարկվել, Ադիբեկյանը ասաց. «Ադրբեջանը շատ հստակ իր պահանջները ներկայացրել է և հայկական կողմի լռությունը և պարբերաբար զիջողական դիրքորոշման իրականացումը հուշում է, որ այդ ճանապարհային քարտեզում նշված են լինելու Ադրբեջանի բոլոր պահանջները, այսինքն՝ Տավուշի մի հատվածը, Տիգրանաշենը, ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, այդ անցակետի ընդունումը և Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս։ Այդ մասին ադրբեջանական պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտնել են՝ հայկական կողմի լռության ներքո»,- եզրափակեց ադրբեջանագետը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր