Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

02 մայիս 2023 16:00

Երբ մեծ Պուտինը չի գալիս Թուրքիա, փոքր Պուտինն է գալիս.Ալիևը բռնապետ է, նրա աջակցությունն էլ շատ սիմվոլիկ . թուրք լրագրող

Ապրիլի 29-ին  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար  Իլհամ Ալիևը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ստամբուլում մասնակցել էին Teknofest տեխնոլոգիական փառատոնին։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս կոնտեքստում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել թուրք լրագրող Նեվշին Մենգյուն:  Վերջինիս թուրքական իշխանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP)  կուսակցությանը հարող լրագրող։
«Երբ մեծ Պուտինը չի գալիս Թուրքիա, փոքր Պուտինն է գալիս։ Ընկե՛ր, Ալիևը դիկտատոր է, նրա աջակցությունն էլ շատ սիմվոլիկ է։ Այդ առումով դա «Ժողովուրդ դաշինքի» տեսլականն է»,- նշել է լրագրողը:
Քննադատելով Ալիևի վարած քաղաքականությունն Ադրբեջանում, թուրք լրագրողը ընդգծել է.
«Թող  ադրբեջանցի ընկերները դուրս գան և խոսեն, Ալիևը բռնապետ է։ Ադրբեջանը այնպիսի երկիր է, որտեղ ընտությունները  անցկացվում են ոչ պատշաճ կերպով, իսկ  լրագրողական գործունեություն չծավալող այլախոհները/ընդդիմադիրները ենթարկվում են ճնշումների։ Ահա այսպիսի վարչակարգի կողմից է ղեկավարվում Ադրբեջանը և այդ բռնապետը մտել է Էրդողանի թևը»:
Հիշեցնենք, որ Մենգյուն ժամանակին աշխատել է թուրքական «CNNTurk» հեռուստաալիքում, սակայն հետագայում նրան հեռացրել են աշխատանքից Էրդողանի վերաբերյալ հնչեցրած խոսքերի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր