Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

03 մայիս 2023 19:09

Ադրբեջանցի պատգամավորը տարեցների ամուսնությունն անառակություն է անվանել.մեր պետությունը կառուցված է բարոյականության վրա, ու՞ր եք տանում այս երկիրը

Սկանդալային հայտարարություններով հայտնի ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հերթական անգամ աչքի է ընկել՝ տարեցների ամուսնությունն անառակություն անվանելով։
Պատգամավորը համարել է, որ թեման անհրաժեշտ է քննարկել խորհրդարանի լիագումար նիստում։

Նրա խոսքով՝ հեռուստահաղորդումների եթերում տարեցների ամուսնությունը չի համապատասխանում Ադրբեջանի արժեքներին։
«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են 70 տարեկան մարդկանց եթեր հրավիրում ամուսնության համար եւ նրանք ամուսնանում են ուղիղ եթերում։ Բայց չէ որ մենք ավանդույթներ, ազգային, հոգեւոր արժեքներ ունենք։ Ճիշտ է՝ Ռուսաստանում էլ նման հաղորդում կա, բայց նրանք ունեն իրենց ազգային, հոգեւոր արժեքները։ Մեր մտավոականությունը պետք է իր կարծքիը հայտնի այս կապակցությամբ։
 
Ի՞նչ կսովորեն այս մարդկանցից նրանց թոռները եւ ծոռները։ Մեր պետությունը կառուցված է բարոյականության վրա։ Ու՞ր եք տանում այս երկիրը։ Հինգ մանաթի համար պետք չէ այլասերել ժողովրդին», -վրդովվել է Նովրուզովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր